Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Կեսգիշերի սահմաններում Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգություններ են տեղի ունեցել. Փաշինյանն ուղիղ եթերով անդրադարձել է

963
Չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ., 00:55
Կեսգիշերի սահմաններում Մաշտոց-Թումանյան խաչմերուկում անկարգություններ են տեղի ունեցել. Փաշինյանն ուղիղ եթերով անդրադարձել է

Այսօր կեսգիշերի սահմաններում հայտնի է դարձել, որ Երևանի Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում անկարգություններ են տեղի ունեցել: Մի խումբ երիտասարդներ մետաղե ձողերով կոտրել են լուսացույցները՝ փորձելով նորից փակել այդ փողոցները:

Նրանք ագրեսիվ վարք են դրսևորել, նաև հայհոյել խաչմերուկին մոտեցող ավտոմեքենաների վարորդներին: Շուտով ժամանել են ոստիկանական ուժեր: Երիտասարդները քարեր են նետել նաև նրանց ավտոմեքենաների ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով անդրադարձել է տեղի ունեցածին:

Լուսանկարները՝ Armtimes-ի
Լուսանկարները՝ Armtimes-ի