Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.

«Հայտարարվել է թավշյա հեղափոխության մասին». թուրքական կայքերի անդրադարձը. Կարեն Հովհաննիսյան

104
Չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ., 00:10
«Հայտարարվել է թավշյա հեղափոխության մասին». թուրքական կայքերի անդրադարձը. Կարեն Հովհաննիսյան

Թուրքական մեդիադաշտը գրեթե ամբողջությամբ անդրադարձել և մանրամասնորեն ներկայացնում է Երևանում կատարվողը: Թուրքական մեդիադաշտի լուրերը կարելի է ասել նույնաբովանդակ են. «Սերժ Սարգսյանն, ով 10 տարի նախագահ էր, դարձավ վարչապետ:
«Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հակակառավարական ցույցեր է անցկացնում, արգելափակվել են փողոցներ և պետական հիմնարկների շենքեր: Հակակառավարական ցույցեր են Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Մեծամորում: Չի աշխատում, կամ մասամբ է աշխատում մետրոն, «Կիլիկիա» ավտոկայանը գործում է ընդհատումներով: Հայտարարվել է թավշյա հեղափոխության մասին: Ոստիկանությունը մեծ քանակությամբ ուժ է կուտակել Երևանի կենտրոնում»...
Հիշեցնեմ, որ ներկայացրեցի թուրքական մամուլի անդրադարձը... Նկարը վերցված է թուրքական թերթերից մեկից: