Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Այսօր զինծառայող է զոհվել. պետական մարմինները դա դեռ չեն հայտնում

433
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 20:45
Այսօր զինծառայող է զոհվել. պետական մարմինները դա դեռ չեն հայտնում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 17-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ականի պայթյունից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Ռուսլան Զորիկի Մանուկյանը: Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս բանակ էր զորակոչվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի զինվորական կոմիսարիատի կողմից: Նա Ստեփանավանի բնակիչ էր:

Ըստ սոցցանցերում տարածված լուրերի՝ ադրբեջանական կողմն անդադար կրակում է և չի թողնում դին հանել:

Կրկնենք, որ լուրը պաշտոնապես հաստատված չէ: