Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.

Կաթողիկոսը նախագահականում է

99
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 19:50
Կաթողիկոսը նախագահականում է

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից:

Հանրապետության Նախագահը ողջունել է Վեհափառ Հայրապետին և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու անփոխարինելի վաստակը մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում, ազգային և հոգևոր արժեքների պահպանման գործում:

Հանրապետության Նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել են պետության և եկեղեցու միջև ձևավորված սերտ համագործակցության, հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդման, ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների և առկա մարտահրավերների մասին: