Երևան`   +31 °C
Այսօր`   Շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շմայսի ուղարկած սադրիչներին ու սկանդալային տեսանյութին. ուղիղ միացում

284
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 18:10
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շմայսի ուղարկած սադրիչներին ու սկանդալային տեսանյութին. ուղիղ միացում

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ժողովրդին հուզող տեսանյութին, որտեղ, իբրև թե, Նիկոլ Փաշինյանն սպիտակ ինչ-որ բան է փոխանցում ոստիկանությանը: «Ես այս հայտարարությունը չէի անի, բայց քանի որ մեր ժողովուրդը շատ խաբված է բազմիցս, ապա ստիպված եմ: դա կատարյալ անհեթեթություն է, երբ որ մենք հասանք օսիպյանենց, մեր ու իրենց արանքում ահա այսպիսի պատնեշ կար, ես այն անցնելու համար Օսիպյանի ուսից բռնեցի: Օսիպյանի ծառայույթան ներքո գտնվող մարդը բնականաբար վատ զգաց, որ իր վերադասի ուսադիրներից բռնեցի և իմ ձեռքը էսպես հետ տարավ: Եվ ես քանի որ ընկնում էի, ապա նույն գործողությունն արեցի: Սա 17-րդ դարը չի, որ մարդիկ իրար բան փոխանցելու համար թղթով փոխանցեն, հեռախոս կա, ինտերնետ կա, ֆեյք պրոֆիլներ կան, երկրորդ, երրորդ հեռախոսներ կան: Փաշինյանն էնքան հիմար չի, որ ոստիկանությանն ինչ-որ գաղտնի «զապիսկա» տրամադրելու համար դա անի հազարավոր տեսախցիկների առջև»:
Նշենք նաև, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սադրիչներին ուղարկում է Շմայսը՝ Առաքել Մովսիսյանը: «Հանրապետականները բանդիտական խմբեր են ուղարկել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շմայսի ուղարկած սադրիչներին ու սկանդալային տեսնայութին. ուղիղ միացումն՝ «Ազատության»