Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.

«Իշխանությունը որոշել է մեր խաղաղ հավաքը ցրելու համար միջոցներ ձեռնարկել». Փաշինյանը կոչ արեց սադրանքների չտրվել

184
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 17:25
«Իշխանությունը որոշել է մեր խաղաղ հավաքը ցրելու համար միջոցներ ձեռնարկել». Փաշինյանը կոչ արեց սադրանքների չտրվել

«Իշխանությունը որոշել է մեր խաղաղ հավաքը ցրելու համար միջոցներ ձեռնարկել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ցույցն այնքան կազմակերպված է, որ դեմքով էլ կարող ենք ճանաչել մեկս մյուսին: Խնդրում եմ մեր միջից դուրս բերել սադրիչներին. նրանց դժվար չէ ճանաչել՝ կլինեն հահոյողներ, հուսահատության մատնողներ՝ թե այսպես արդյունքի չենք հասնի, եկեք գնանք ջարդենք, փշրենք... Չտրվե՛ք սադրանքների, Սերժ Սարգսյանը չպետք է կարողանա կառավարել այս պրոցեսը»,- շարունակեց երևանյան փողոցներում ակցիա իրականացնող Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ հանգուցալուծումը պետք է լինի քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը:

Այս պահին ցուցարարները երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ:

«Իշխանությունը որոշել է մեր խաղաղ հավաքը ցրելու համար միջոցներ ձեռնարկել». Փաշինյանը կոչ արեց չտրվել սադրանքների