Երևան`   +33 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.

«Հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն». Սերժ Սարգսյան

141
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 16:40
«Հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն». Սերժ Սարգսյան

«Ելույթներում քննադատություններ կային, որ արդար չեն. ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Փորձ է արվում սևացնել կոալիցիայի վարչապետի թեկնածուին, թե ամեն ինչ վատ է արել այս 10 տարիների ընթացքում, հետո ո՞նց կարող է լավ անել. պարզունակ մարտավարություն է: Մենք տնտեսական ճգնաժամեր, պատերազմական իրավիճակներ ենք հաղթահարել ու այդ պայմաններում կարողացել ենք առաջընթաց ապահովել, բարեփոխումներ իրականացնել»,- եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը: «Երկրորդ խումբ հարցերը վերաբերում էին նրան, որ ներկայացնում էին իմ վարչապետության թեկնածությունը որպես կառավարման երրորդ ժամկետ, ինչո՞ւ 3-րդ և ոչ 4-րդ, ես վարչապետ էլ եմ եղել: Երկար խոսել չարժե, ինչպես ասացի՝ կարևորն առաջին հերթին այսօրվա նիստն է, երբ Աժ-ն ընտրում է գործադիրի ղեկավարին, պառլամենտական երկրի վարչապետին»,- նշեց նա:

Սերժ Սարգսյանը դիմեց Արամ Սարգսյանին: «Ես Արամ Սարգսյանի նկատմամբ ունեմ առանձնահատուկ վերաբերմունք, որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին ու որևէ տեղ որևէ մեկը չշահարկի այս հանգամանքը»: Այնուհետ նա դիմեց Էդմոն Մարուքյանին. «Այսօր ՀՀ-ում չկա նկարի իշխանություն, կա քաղաքական ուժի իշխանություն... Որպեսզի ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսի ապրենք արդար Հայաստանում, իրոք անհրաժեշտ է, որ ՀՀ-ում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»,- ելույթը եզրափակեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը: