Երևան`   +33 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.

Պուտինը Մերկելին ասել է, որ Սիրիայի դեմ ագրեսիայի ակտ է կատարվել

1308
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 22:05
Պուտինը Մերկելին ասել է, որ Սիրիայի դեմ ագրեսիայի ակտ է կատարվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում հայտարարել է, որ արևմտյան երկրների գործողություններն ագրեսիայի ակտ են Սիրիայի դեմ, որոնք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Այս մասին ասվում է Կրեմլի կայքում:

«Առարկայնորեն քննարկվել է Սիրիայի իրավիճակը: ՌԴ նախագահը կրկին ընդգծել է, որ արևմտյան երկրների գործողություններն Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ ուղղված ագրեսիայի ակտ են, որոնք խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրությունն ու էական վնաս հասցնում սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ:

Բացի այդ, կողմերը քննարկել են «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրականացման հետ կապված հարցերը: