Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.

«Վանաձորի սրճարաններում նստած պատգամավոր եք ընտրվել...». Ֆարմանյանը՝ Մարուքյանին

156
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 16:00
«Վանաձորի սրճարաններում նստած պատգամավոր եք ընտրվել...». Ֆարմանյանը՝ Մարուքյանին

«Պարոն Մարուքյան, եթե կարծում եք, որ Վանաձորի սրճարաններում նստած պատգամավոր ընտրվելով և էստեղ գեղեցիկ ճառեր ասելով, հենց էնպես օդից մեկը մեզ նվիրել է այն, ինչ ունեք, սխալվում եք: Ոստիկանությնա նման համբերատարությունը, օրենքի ամենավերջին հնարավոր տարբերակները մեկնաբանելով՝ ուժի կիրառումից հրաժարումը, ԶԼՄ-ների ազատությունը, ուղղակի պարգև է: Չգնահատել ազատությունների այն աստիճանն, ինչ ունենք, նմանվում է իրողության, որ չեք ցանկանում տեսնել իրականությունը»,- դիմելով ԱԺ «Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Հիշեցնենք՝ քիչ առաջ ելույթ էր ունեցել նաև Էդմոն Մարուքյանն ու դիմելով Սերժ Սարգսյանին, ասել հետևյալը. «Ձեզ պետք է խնդրենք, որ ոչ մի բարեխոփում այլևս չանեք, ինչքան լավ բան եք փորձել անել, դուրս ա եկել վատ բան»: