Երևան`   +33 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.

Առավոտյան բերման ենթարկված խաղաղ ցուցարարները դեռևս ազատ չեն արձակվել. ՀՔԱՎ

117
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 14:55
Առավոտյան բերման ենթարկված խաղաղ ցուցարարները դեռևս ազատ չեն արձակվել. ՀՔԱՎ

Այսօր՝ 2018թ. ապրիլի 18-ի ժամը 8:13-ին բերման ենթարկված խաղաղ ցուցարարները, որոնք գտնվում են Երևանի Նոր Նորքի ոստիկանական բաժնում, դեռևս ազատ չեն արձակվել. այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Նշվում է. որ նրանցից մեկին բաց թողնելու մասին արձանագրություն է կազմվել և ստորագրվել ժամը 11:50-ին, սակայն նրան ևս բաց չեն թողել:

Ցուցարարները տեղեկացնում են, որ պատճառաբանում են, թե դատախազի որոշում է պետք բաց թողնելու համար:

Այս մասին ահազանգվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ու ՀՀ Փաստաբանների պալատ: