Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.

Շարմազանովն ու հանրապետականները ձոն են հյուսում Սերժ Սարգսյանի մասին

65
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 14:00
Շարմազանովն ու հանրապետականները ձոն են հյուսում Սերժ Սարգսյանի մասին

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Այսօր ոչ թե պետք է իրականացնենք նոր ընտրություն, այլ արձանագրենք այն իրողությունը, որ արձանագրվել է 1 տարի առաջ՝ ՀՀ քաղաքացիների քվեով: Պարոն Բաղդասարյանը խոսեց Սարգսյանի փորձի, մեծ պետականամետ ուղու մասին, ես ձեռնպահ կմնամ անձնական գնահատակներ տալու, միայն մեջբերեմ պրն Սարգսյանի զինակից, ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն՝ 90-ականների վերջին, ընտրություններից առաջ. «Անգնահատելի ու անուրանալի է Սերժ Սարգսյանի ծառայությունը հայրենիքի պաշտպանության ու կառուցման գործում: Նրա բնավորության լավագույն գծերն են ազնվությունը, պարկեշտությունը, պատասխանատվության բարձր զգացումը»:

Շարմազանովի խոսքով՝ այս տարիների ընթացում ՀՀ-ն մեծ զարգացում է ապրել մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության զարգացման առումով և պատահական չէ, որ միջազգային կառույցները բարձր են գնահատում այն բարեփոխումները, որոնք այս տարիների ընթացում իրականացվել են ՀՀ-ում: