Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.

«Այսօր այստեղ ելույթ է ունենում ԱԺ քաղաքական մեծամասնությունը կազմող ուժի՝ ՀՀԿ-ի նախագահը». Սերժ Սարգսյան

298
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 12:50
«Այսօր այստեղ ելույթ է ունենում ԱԺ քաղաքական մեծամասնությունը կազմող ուժի՝ ՀՀԿ-ի նախագահը». Սերժ Սարգսյան

«Այս ամբիոնին կանգնած չէ անհատ, քաղաքական պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ ՀՀ 3-րդ նախագահը, նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու ու այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու-չտալու հարցը: Այսօր այստեղ ելույթ է ունենում ԱԺ քաղաքական մեծամասնությունը կազմող ուժի՝ ՀՀԿ-ի նախագահը: Ես այստեղ եմ նախևառաջ որպես իշխող կուսակցության նախագահ՝ ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն ու հնարավորություն ապահովելու ԱԺ մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքն օրենսդիրում ու գործադիրում»,- Աժ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Այժմն նա պատասխանում է պատգամավորների հարցերին: