Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.

Էլինա Դանիելյանը պարտություն կրեց և նահանջեց

78
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 12:15
Էլինա Դանիելյանը պարտություն կրեց և նահանջեց

Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում կայացավ Եվրոպայի կանանց անհատական առաջնության 8-րդ տուրը: Առաջատարների խմբում ընթացող Էլինա Դանիելյանը պարտություն կրեց կանանց աշխարհի նախկին չեմպիոն Աննա Ուշենինայից: Մեր երկու պատվիրակների՝ Լիլիթ Մկրտչյանի և Մարիա Կուրսովայի , պարտիան կարճատև պայքարից հետո ավարտվեց հաշտությամբ: Աննա Սարգսյանը հաղթեց Ռիխտերովա Նատաշային, իսկ Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտվեցին:
8-րդ տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է 7 միավոր վաստակած Վալենտինա Գունինան:3 շախմատիստուհի առաջատարից հետ են կեսական միավորով, իսկ ևս երեք շախմատիստուհի առաջատարին զիջում են 1-ական միավորով: Էլինա Դանիելյանը 5.5 միավորով կիսում է 5-8-րդ հորիզոնականները: