Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Երևանի հիվանդանոցներում հանրահավաքի ընթացքում տուժած 12 քաղաքացի կա. ԱՆ

357
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 11:05
Երևանի հիվանդանոցներում հանրահավաքի ընթացքում տուժած 12 քաղաքացի կա. ԱՆ

Ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։

Նրանցից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։
Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։

Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։