Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.

Ինդիանայի հայ համայնքն իր զորակցությունն է հայտնում Հայաստանի բոլոր ցուցարարներին

486
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 10:20
Ինդիանայի հայ համայնքն իր զորակցությունն է հայտնում Հայաստանի բոլոր ցուցարարներին

Հայտարարություն ԱՄՆ-ի Ինդիանայի հայկական համայնքի անունից՝ հաջակցություն Հայաստանի ցուցարարներին։

«ԱՄՆ-ի Ինդիանայի համայնքն իր զորակցությունն է հայտնում ներկա պահին Հայաստանի բոլոր ցուցարարներին, որոնք պահանջում են Սերժ Սարգսյանին հրաժարվել վարչապետի պաշտոնում առաջադրվելուց։ Սարգսյանն իր վերջին նախագահական երկու ժամկետներում բազմաթիվ անգամներ ցուցադրել է իր ոչ ազգային և կործանարար քաղաքականությունը։
Խաբեությամբ և ձայների կեղծմամբ կատարված նոր սահմանադրության ընդունումը Սարգսյանի համար բացառիկ լուծում էր իր բռնի իշխանությունը շարունակելու։
Մենք՝ Ինդիանայի հայերս, համոզված ենք, որ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրմամբ միանգամայն Հայաստանը գնում է կործանման, որը լի է քաղաքական, տնտեսական, և սոցիալական անդառնալի կորուստներով։
Մենք կոչ ենք անում սփյուռքի հայ համայնքներին ակտիվորեն արձագանքել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և դատապարտել ներկայիս իշխանություններին իրենց բռնի ուժի գործադրմանը խաղաղ ցուցարարների նկատմամբ»,- նշված է տեքստում։