Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.

Բերման են ենթարկել մի խումբ ուսանողների, այդ թվում՝ Դավիթ Պետրոսյանին

49
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 09:25
Բերման են ենթարկել մի խումբ ուսանողների, այդ թվում՝ Դավիթ Պետրոսյանին

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ գտնվում է Մասիվի ոստիկանական բաժնում:

Հայտնի է, որ ՍԱՍ սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել նաև մի խումբ երիտասարադների. ըստ նախնական տվյալների՝ նրանց թիվը գերազանցում է 3 տասնյակը:

Հիշեցնենք՝ երեկվանից մայրաքաղաքում ուսանողները դասադուլ են անում և կոչ անում բոլորին հետևել իրենց օրինակին: Նրանք անհնազանդության գործողություններ են կատարում՝ դեմ արտահայտվելով Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելու հանգամանքին: