Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.

«Երկիր Ծիրանի»-ն բողոքի ակցիա կիրականացնի Վանաձորում, Սպիտակում, Ապարանում

110
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 11:15
«Երկիր Ծիրանի»-ն բողոքի ակցիա կիրականացնի Վանաձորում, Սպիտակում, Ապարանում

««Երկիր Ծիրանի» կուսակցությունը, կարևորելով բռնակալական համակարգի ապամոնտաժումն իրականացնելու ճանապարհին Հայաստանի բոլոր քաղաքներում միաժամանակյա ընդվզումը, քաղաքացիներին կոչ է անում ինքնակազմակերպվել և իրենց քաղաքների հրապարակներում ու փողոցներում անցկացնել բողոքի բազմազան գործողություններ, ներառյալ՝ միջպետական և հանրապետական նշանակության մայրուղիների փակումը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որդեգրելով ցանցային և ներառող պայքարի տրամաբանությունը, Համահայկական մեծ ընդվզման շրջանակներում այսօր՝ 2018 թվականի ապրիլի 17-ին կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ բողոքի ակցիաներ կկազմակերպի հանրապետության մի քանի քաղաքներում՝ ընդդեմ քառորդդարյա բռնակալական համակարգի ներկայիս մարմնավորողներ Սերժ Սարգսյանի, նրա և Հանրապետական խմբավորման վերարտադրության»,- այս մասին նշված է կուսակցության տարածած հայտարարության տեքստում: