Երևան`   +33 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.

Հայտնի են թեթև աթլետիկայի Արցախի չեմպիոնները և մրցանակակիրները

139
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 18:35
Հայտնի են թեթև աթլետիկայի Արցախի չեմպիոնները և մրցանակակիրները

Ապրիլի 12-14-ը Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում անց է կացվել աթլետիկայի անհատական Արցախի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Ասկերանի, Շուշիի, Քաշաթաղի, Շահումյանի հավաքական թիմերը: Մրցաշարի ծրագրում ընդգրկված էր 7 մրցաձև' վազք 100մ (տղա, աղջիկ), վազք 200մ (տղա, աղջիկ), վազք 400մ (տղա, աղջիկ), վազք 800մ (տղա, աղջիկ), վազք 1500մ (տղա), հեռացատկ (տղա, աղջիկ), փոխանցումավազք 4x100մ(տղա, աղջիկ):
Առաջնությունում մրցանակային տեղ են գրավել.
Վազք 100մ (տղա, աղջիկ)
1-ին տեղ - Թևոս Ղավալյան (Մարտակերտ), Ռուզաննա Մելքումյան (Շուշի)
2-րդ տեղ - Աշոտ Ադամյան (Ստեփանակերտ), Էդիտա Գաբրիելյան (Ստեփանակերտ)
3-րդ տեղ - Արայիկ Առաքելյան (Ստեփանակերտ), Էմիլյա Հայրիյան (Ստեփանակերտ)
Վազք 200մ (տղա, աղջիկ)
1-ին տեղ - Թևոս Ղավալյան (Մարտակերտ), Լինա Գասպարյան (Շուշի)
2-րդ տեղ - Աշոտ Ադամյան (Ստեփանակերտ), Էմիլյա Հայրիյան (Ստեփանակերտ)
3-րդ տեղ - Սամվել Խաչիյան (Հադրութ), Լուսինե Գասպարյան (Մարտունի)
Վազք 400մ (տղա, աղջիկ)
1-ին տեղ - Ալեն Առստամյան (Ստեփանակերտ), Լինա Գասպարյան (Շուշի)
2-րդ տեղ - Սամվել Խաչիյան (Հադրութ), Ալեքսանդրա Գալինսկի (Ստեփանակերտ)
3-րդ տեղ - Մխիթար Դանիելյան (Հադրութ), Նարե Գաբրիելյան (Մարտունի)
Վազք 800մ (տղա, աղջիկ)
1-ին տեղ - Ալեն Առստամյան (Ստեփանակերտ), Անգելինա Ավագյան (Ստեփանակերտ)
2-րդ տեղ - Արման Հակոբյան (Հադրութ), Ալեքսանդրա Գալինսկի (Ստեփանակերտ)
3-րդ տեղ - Հովհաննես Մանասյան (Մարտունի), Մարիամ Բաղրյան (Մարտակերտ)
Վազք 1500մ (տղա)
1-ին տեղ - Արման Հակոբյան (Հադրութ)
2-րդ տեղ - Հովհանես Մանասյան (Մարտունի)
3-րդ տեղ - Արարատ Չիլինգարյան (Շուշի)
Հեռացատկ (տղա, աղջիկ)
1-ին տեղ - Արթուր Դավթյան (Շուշի), Ռուզաննա Մելքումյան (Շուշի)
2-րդ տեղ - Մխիթար Դանիելյան (Հադրութ), Էդիտա Գաբրիելյան (Ստեփանակերտ)
3-րդ տեղ - Գոռ Պետրոսյան (Մարտունի), Մանուշակ Բաղրյան (Մարտունի)
Փոխանցումավազք 4x100մ (տղա, աղջիկ)
1-ին տեղ - Ստեփանակերտ քաղաքի թիմեր
2-րդ տեղ - Մարտակերտի շրջանի թիմ, Շուշիի շրջանի թիմ
3-րդ տեղ - Մարտունու շրջանի թիմեր