Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.

«Փաշինյանին չեմ ընդունում, բայց չեմ կարող չհարգել էդ մարդու շփվելու ձևը և դիրքը». Աշոտ Ասատրյան

259
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 01:15
«Փաշինյանին չեմ ընդունում, բայց չեմ կարող չհարգել էդ մարդու շփվելու ձևը և դիրքը». Աշոտ Ասատրյան

Ինչքան էլ Փաշինյանին չընդունես, որպես քաղաքական գործիչ, իսկ ես իրեն չեմ ընդունում, չեմ հավատում ու ինչքան էլ փորձեք ապացույցներ ներկայացնել, միևնույնն է բան չի փոխվի իմ մոտ, բայց չես կարող ուղղակի լուռ չհարգել էդ մարդու շփվելու ձևը և դիրքը:

Մեզ համար տարօրինակ է, երբ քաղաքական գործիչը իր կատարած ամեն քայլի համար կարող է մի քանի անգամ ներողություն խնդրել, կարող է հրապարակում կանգնած տարեց մարդու հետ քննարկել, թե որտեղ է իրեն հարմար՝ Բաղրամյանում, թե՞ Ֆրանսիայի հրապարակում ցույց անել, կարող է ամեն երկրորդ բառը հաշտության, իրար դեմ չտրամադրվելու կոչեր անել ու իր վրա ձեռք բարձրացրած ոստիկանին ասել, թե՝ դուք իմ եղբայրներն եք անկախ ամեն ինչից...

Չես կարող ուրանալ Խորենացի փողոցում Փաշինյանի կատարած աշխատանքը, որի հետևանքով մի շարք կյանքեր փրկվեցին: Այդ օրը անձամբ մոտեցել եմ Փաշինյանին, ձեռքը սեղմեցի ու ասեցի՝ ես ձեզ որպես քաղաքական գործիչ չեմ ընդունում ու չեմ սիրում, ինքը ժպտաց, հետո ավելացրեցի՝ բայց շնորհակալ եմ այս օրվա համար:

Այսօր, երբ աչքերի տակ կապտած ու ձեռքը վիրակապած մի կերպ եկավ հրապարակ հասկացա, որ ինքը չէր ցանկանում էր պաշտպաներ բոլորին, բայց իրեն պաշտպանել չհասցրեցին: Հետո երեկոյան այնպիսի էներգիայով էր հարթակից դիմում ժողովրդին , ոնց որ մի քանի ժամ առաջ ինքը չէր արյունահոսում:

Եսիմ է...