Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մարտունիում շմոլ գազից հինգ մարդ է թունավորվել

282
Երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ., 00:20
Մարտունիում շմոլ գազից հինգ մարդ է թունավորվել

Ապրիլի 16-ին, ժամը 2.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1995թ. ծնված Արթուր Մ-ն, 1974թ. ծնված Անուշիկ Օ-ն, 1993թ. ծնված Աննա Բ-ն, 2013թ. ծնված Օֆելյա Բ-ն և 2015թ. ծնված Մելինե Բ-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են ապրիլի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Անուշիկ Օ-ին պատկանող առանձնատան նախասրահում գտնվող գազօջախից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: