Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.

«Լուրեր կան, որ մարզերից ոստիկանական ուժեր են տեղափոխվել Երևան». Ոսկան Սարգսյան

127
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 23:10
«Լուրեր կան, որ մարզերից ոստիկանական ուժեր են տեղափոխվել Երևան». Ոսկան Սարգսյան

Տեղեկություններ կան, որ մարզերից ոստիկանական ուժեր են տեղափոխվել Երևան, որպեսզի դիմագրավեն ցուցարարներին: Նապոլեոնն ասել է՝ կարելի է սվիններով գալ իշխանության, սակայն սվինների վրա նստել չի կարելի: Ս. Սարգսյանի իշխանությունը սոցիալական հենարան չունի, նրա հենարանը ոստիկանությունն է, նա նաև ակնկալիքներ ունի Կրեմլից: Պատահական չէ Իզվեստիա թերթին տված, այսօր հրապարակված հարցազրույցը, ուր կրկին նա խոսում է քաղաքական երիտասարդ առաջնորդներ ունենալու, նրանց իր փորձը փոխանցելու մտադրության մասին: Դա մեսիջ է. Ս. Սարգսյանը պատրաստ է իշխանությունից հեռանալ, սակայն իր կյանքի և գույքի ապահովության կոնկրետ երաշխավոր և հստակ երաշխիքներ է ակնկալում: