Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.

«Էսօր ապրիլի 16-ն է՝ ոստիկանների տոնը, եկեք շնորհավորենք». Փաշինյան

220
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 21:30
«Էսօր ապրիլի 16-ն է՝ ոստիկանների տոնը, եկեք շնորհավորենք». Փաշինյան

«Ոչ մի վիրավորական խոսք, անհարգալից դրսևորում, մեր նպատակը խաղաղ անհնազանդությունն է»,- դիմելով Բաղրամյան պողոտայի հավաքվածներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Երբ իրավապահները հորդորեցին տարածություն պահպանել փշալարերից, ընդդիմադիր գործիչն ասաց. «Ձեր տոնն ա էսօր, կանենք: Հա ի դեպ, եկեք շնորհավորենք ոստիկաններին»,- շարունակեց նա:

Տեղեկացնենք, որ ապրիլի 16-ին Հայաստանում տոնում են Ոստիկանության օրը: 2001թ. հենց այդ օրն ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, և ապրիլի 16-ն օրացույցի մեջ մտել է որպես Ոստիկանության օր: