Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.

«Իշխանություններից պահանջում ենք չկրկնել մարտի 1-ը». ՀԴԿ

78
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 21:20
«Իշխանություններից պահանջում ենք չկրկնել մարտի 1-ը». ՀԴԿ

Հայաստանի դեմոկրատական կուսակցության

դիրքորոշումը քաղաքացիական անհնազանդության

գործողությունների վերաբերյալ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում քաղաքացիական անհնազանդության գործողություններին: Պարզ պատճառով, որ մեր քաղաքացիների բողոքը հետևանք է երկրում տիրող անարդարության, սոցիալական բևեռացման, ծայր աղքատության, կոռուպցիայի, կաշառակերության, մենաշնորհի, օլիգարխիկ համակարգի, որի արդյունքում ունենք չդադարող արտագաթ: Սա նաև հետևանք է 2017թ. խորհրդարանական «10 000-ոց» ընտրությունների, ուր մեկ անգամ ևս նվաստացրին աղքատության շեմին հասցված մեր ժողովրդի մի ստվար հատվածի:

Իշխանությունները խուլ են ժողովրդի արդարացի պահանջների հանդեպ, որի տրամաբանական հետևանքն են նրա պարբերական ընդվզումները:

Այս իրավիճակում իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ խաղաղ ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառումից, չկրկնել մարտի 1-ը:

Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և պնդում ենք, որ երկիրը իրական զարգացման ուղի դուրս բերելու միակ հնարավորությունը օլիգարխիկ համակարգի ամբողջական փոփոխությունն է:

Ստեղծված պայմաններում գտնում ենք, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կողմնակից են քաղաքական միասնական օրակարգի ձևավորմանը, պարտավոր են միավորվել՝ Քաղաքական խորհուրդ ձևավորելով:

Մենք չենք կարող անմասն մնալ մեր ժողովրդի այն հոծ զանգվածից, ով պայքարում է արդարության, ազատության, արժանապատվության և համերաշխության համար:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության

Հանրապետական խորհուրդ

16.04.2018թ.