Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.

Իրանի մինչև 14 տարեկանների հավաքականը՝ Զարգացման մրցաշարի հաղթող

152
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 19:35
Իրանի մինչև 14 տարեկանների հավաքականը՝ Զարգացման մրցաշարի հաղթող

Ապրիլի 16-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ավարտվեց Զարգացման մրցաշարը: Վերջին խաղային օրը Հայաստանի մինչև 14 տարեկանների երկրորդ հավաքականը հաղթեց Հայաստանի մինչև 14 տարեկանների առաջին հավաքականին՝ 2:0 հաշվով: Իրանի Մ-14 ընտրանին ջախջախեց Բելառուսին՝ 6:1 հաշվով, իսկ ՆՀՀ Մակեդոնիայի թիմը համառ պայքարում պարտության մատնեց Ղազախստանին 2:1 հաշվով: Արդյունքում Իրանի մինչև 14 տարեկանների հավաքականը, վաստակած 15 միավորով, դարձավ մրցաշարի հաղթող։

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը՝

1․ Իրան՝ 15 միավոր

2․ ՆՀՀ Մակեդոնիա՝ 12 միավոր

3․ Հայաստան Մ-14-2՝ 8 միավոր

4․ Ղազախստան՝ 4 միավոր

5․ Բելառուս՝ 3 միավոր

6․ Հայաստան Մ-14-1՝ 3 միավոր