Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը՝ ոստիկան

359
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 18:45
Բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը՝ ոստիկան

Առողջապահության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում նշել է, թե այսօր ժամը 16։30 դրությամբ Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը՝ ոստիկան։ «Հիվանդների մի մասն, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից»,- հաղորդում է նախարարությունը:

«Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց համար ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։ Ոստիկանների վնասվածքները բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ են։ Ոստիկաններից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը հայտնում է նաև, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Հաղորդագրության պատրաստման պահին տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնացել։