Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.

«Հ1»-ի, «Հ2»-ի, «Հ3»-ի, «Երկիր մեդիա»-ի, «Շանթ»-ի, «Արմենիա»-ի, «Կենտրոն»-ի եթերում առավոտվանից երգ ու պար է, հայկական ու հնդկական սերիալներ

354
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 18:40
«Հ1»-ի, «Հ2»-ի, «Հ3»-ի, «Երկիր մեդիա»-ի, «Շանթ»-ի, «Արմենիա»-ի, «Կենտրոն»-ի եթերում առավոտվանից երգ ու պար է, հայկական ու հնդկական սերիալներ

Այսօր՝ ապրիլի 16-ին, երբ առավոտվանից ՀՀ մայրաքաղաք Երևանի կենտրոնը կաթվածահար վիճակում է, ցուցարարները փակում են կենսական նշանակություն ունեցող փողոցները, բախումներ են տեղի ունենում ոստիկանների ու ցուցարարների միջև, վիրավորվում են ակտիվիստներն ու ոստիկանները, հանրահավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվեց հիվանդանոց և դուրս եկավ, հայկական հեռուստաընկերությունները ոչ մի կերպ չարձագանքեցին իրադարձություններին: «Հ1», «Հ2», «Երկիր մեդիա», «Շանթ», «Արմենիա», «Կենտրոն» հեռուստաընկերություններն առավոտվանից իրենց եթերը լցրեցին հնդկական ու հայկական սերիալներով, երգ ու պարով, գեղարվեստական ֆիլմերով ու սիթքոմներով: