Երևան`   +31 °C
Այսօր`   Շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.

Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը

234
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 17:35
Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը

Նիկոլ Փաշինյանն արդեն Բաղրամյան պողոտայում է, որտեղ հավաքված բազմությունը նրան դիմավորում է ծափահարություններով ու «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով: Ի դեպ, դիմավորողների թվում էին նաև «Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների ղեկավարներ, Աժ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը:

Լրագրողների հարցին՝ նշանակո՞ւմ է արդյոք այստեղ ձեր ներկայությունը, որ դուք միանում եք Նիկոլ Փաշինյանի շարժմանը, Մարուքյանը պատասխանել է․ «Սա նշանակում է՝ մենք այստեղ ենք, որ բռնություն չկիրառվի»:

Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը