Երևան`   +31 °C
Այսօր`   Շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.

Երևանյան ցույցերի մասին ինֆորմացիոն բլոկադա՝ ռուսաստանյան մամուլում

184
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 16:50
Երևանյան ցույցերի մասին ինֆորմացիոն բլոկադա՝ ռուսաստանյան մամուլում

Ռուսական լրատվամիջոցներն՝ ավելի վաղ կցկտուր տեղեկություններ հաղորդելով Երևանում ծավալվող ցույցերի մասին, շարունակում են լռել:

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներն ու իրադարձությունները որևէ արձագանք չեն ստացել ռուսական լրատվամիջոցներում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական մի շարք լրատվամիջոցներ «զգուշություն» էին ցուցաբերել ցույցերը լուսաբանելիս, բացի այդ, հաղորդվող տեղեկությունն ուղեկցել հին՝ 2016թ. ՊՊԾ գնդի գրավման օրերին արված լուսանկարներով: