Երևան`   +31 °C
Այսօր`   Շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.

Ոստիկանությունն զգուշացնում է՝ պահանջը չկատարելու դեպքում կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ

140
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 16:08
Ոստիկանությունն զգուշացնում է՝ պահանջը չկատարելու դեպքում կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ

Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը:
Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:
Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ: