Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.

«Սիրիայում ռազմական գործողությունները հիմնավորված էին». Մակրոն

1203
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 14:45
«Սիրիայում ռազմական գործողությունները հիմնավորված էին». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր նախագահության մեկ տարվա ամփոփման մասին հարցազրույցում հայտնել է, որ գոհ է Սիրիայում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ անցկացրած ռազմական գործողությունից:

«Մենք խոցեցինք այն թիրախները, որոնք ցանկանում էինք խոցել»,- ասել է Մակրոնը:

Մակրոնի խոսքով՝ մարդկային զոհեր չեն եղել, ինչի մասին հայտնում են ռուսական և սիրիական իշխանությունները:

«Դա այն էր, ինչին մենք ձգտում էինք հասնել: Մենք խոցել ենք այն թիրախները, որոնք կապ ունեին քիմիական զենքի մշակման և արտադրման հետ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

«Դեռ 10 օր առաջ Թրամփն ասում էր, որ ԱՄՆ-ն ցանկություն չունի ռազմական առումով մասնակցել սիրիական ճգնաժամին: Սակայն մենք նրան համոզեցինք, որ Սիրիայում ամերիկյան ռազմական ներկայությունն անհրաժեշտություն է»,- հավելել է Մակրոնը: