Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.

«Ինձ հարցնում են՝ հը՞, մի բան կլինի՞. ձեր ցավը տանեմ, արդեն եղել ա». Հայկ Մարության

78
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 14:15
«Ինձ հարցնում են՝ հը՞, մի բան կլինի՞. ձեր ցավը տանեմ, արդեն եղել ա». Հայկ Մարության

«Ինձ հաճախ հարցնում են՝ հը՞, մի բան կլինի: Այ ձեր ցավը տանեմ, արդեն լինում ա, արդեն եղել ա: Եթե մեկին թվում ա ՝ պրոցեսը, որ անցնում ենք, պետքական չէ, սխալվում է: Բոլոր պետություններն անցնում են ինչ-որ պրոցես. մեկ օրում ոչինչ չի լինում, նստած տեղը ոչինչ չի լինում»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց դերասան Հայկ Մարությանը, ով միացել է ցուցարարներին: «Եթե ազգը ոտքի է կանգնում, նրա ձայնը դառնում է լսելի: Ես մեկին չեմ հանդիպել, որ գոհ է այսօրվա իրավիճակից, դժգոհ են շատերը: Պաշտոնական տվյալներով 30 տոկոս աղքատություն կա երկրում.... Կեցցե վաղվա Հայաստանը»,- հավելեց նա:

Քիչ անց ելույթ կունենա նաև Նիկոլ Փաշինյանը: