Երևան`   +31 °C
Այսօր`   Շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.

«Սերժ Սարգսյանը չի լինելու ՀՀ վարչապետ». Նիկոլ Փաշինյան

129
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 15:00
«Սերժ Սարգսյանը չի լինելու ՀՀ վարչապետ». Նիկոլ Փաշինյան

Ֆրանսիայի հրապարակում ընթացող բազմամարդ հանրահավաքի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը. «Սերժ Սարգսյանը չի լինելու ՀՀ վարչապետ, ՀՀԿ-ն չի լինելու իշխանություն: ՀՀ-ում իշխանության չի լինելու ոչ մի ուժ ու գործիչ, իշխանության է լինելու է ժողովուրդը, քաղաքացին: ՀՀ քաղաքացու հաղթանակի ժամը հիմա է... Շնորհակալ եմ, որ դուրս եկաք փողոց ու տեր եք կանգնում ձեր իրավունքին, հաղթանակին, հայրենիքին: Եվ ուրեմն՝ քայլ արա, մերժիր Սերժին»,- դիմելով հավաքվածներին՝ ասաց ընդդիմադիր գործիչը: «Քիչ առաջ մոտեցա Բաղրամյան պողոտա ու զարմանալի տեսարանի ականատեսը դարձա. իմ աշխատանքի վայրի ճանապարհն իմ առաջ փակված էր՝ նկատի ունեմ Ազգային ժողովը»,- ասաց նա:

Ելույթը շարունակվում է: