Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.

«Ոչինչ հավերժ չի լինում». Սերժ Սարգսյանն իր վարչապետության մասին՝ «Известия»-ի հետ զրույցում

1217
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 12:20
«Ոչինչ հավերժ չի լինում». Սերժ Սարգսյանն իր վարչապետության մասին՝ «Известия»-ի հետ զրույցում

ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Известия» պարբերականին՝ խոսելով իր վարչապետության մասին:

Պարբերականի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի իր առաջադրումը, Սարգսյանն ասել է.

«Իմ կուսակցական գործընկերներն աջակցել են Կարեն Կարապետյանի առաջարկը, և ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել: Սակայն ոչինչ հավերժ չի լինում: Սակայն եթե իմ թեկնածությունը հավանության արժանանա խորհրդարանում, ապա պատրաստ եմ կիսվել իմ փորձով: Մեզ սպասում է մեծ և Հայաստանի համար օգտակար աշխատանք»: