Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.

«Արցախ»-ն առաջատարի կարգավիճակով ավարտեց վոլեյբոլի Հայաստանի առաջնության առաջին փուլը

49
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 11:45
«Արցախ»-ն առաջատարի կարգավիճակով ավարտեց վոլեյբոլի Հայաստանի առաջնության առաջին փուլը

Ապրիլի 11-ին Երևանում մեկնարկեց Հայաստանի 2018 թվականի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլը: Առաջնությանը մասնակցում են «Արցախ», ՀԱՊՀ, ՃՇՀԱՀ, ՀՊՏՀ և «Գյումրի» թիմերը: Ներկայացնում ենք առաջնության արդյունքները՝

11.04.2018թ

1. «Արցախ» - ՃՇՀԱՀ՝ 3։0

2. ՀԱՊՀ - ՀՊՏՀ՝ 2։3

12.04.2018թ.

1. «Գյումրի» - ՃՇՀԱՀ՝ 0:3

2. «Արցախ» - ՀԱՊՀ՝ 3:0

13.04.2018

1. «Գյումրի» - «Արցախ»՝ 0։3

2. ՀՊՏՀ - ՃՇՀԱՀ՝ 3։2

Ապրիլի 14-ին կայացավ ՀՀ վոլեյբոլի 2018 թվականի տղամարդկանց առաջնության առաջին փուլի կենտրոնական հանդիպումը՝ հանդիպեցին «Արցախ» և ՀՊՏՀ թիմերը։ Ավելի ուժեղ գտնվեցին «Արցախ»-ի տղամարդկանց թիմի ներկայացուցիչները՝ հաղթելով 3։2 հաշվով։ Մյուս հանդիպումը կայացավ «Գյումրի»-ի և ՀԱՊՀ թիմերի միջև՝ հաղթեցին ՀԱՊՀ թիմի մարզիկները՝ 3։0 հաշվով։ Երեկ կայացան առաջնության առաջին փուլի վերջին հանդիպումները՝
1. ՀԱՊՀ-ՃՇՀԱՀ՝ 2:3
2. ՀՊՏՀ- «Գյումրի»՝ 3:0:

Ընդհանուր հաշվարկով թիմերը վաստակել են հետևյալ միավորները՝

1. «Արցախ»՝ 11 միավոր

2. ՀՊՏՀ՝ 8 միավոր

3. ՃՇՀԱՀ՝ 6 միավոր

4. ՀԱՊՀ՝ 5 միավոր

5. «Գյումրի»՝ 0 միավոր

Առաջնության երկրորդ փուլը կմեկնարկի նոյեմբեր ամսին: