Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.

Էլինա Դանիելյանը կես միավորով է զիջում առաջատարին

111
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 11:35
Էլինա Դանիելյանը կես միավորով է զիջում առաջատարին

Սլովակիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը, որին մասնակցում է 144 շախմատիստուհի 30 երկրից։ 11 տուրից 7-ն արդեն կայացել են։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանն, ով 5․5 միավորով կիսում է 2-7-րդ տեղերը։ Մրցաշարի միանձնյա առաջատարը Ռուսաստանի ներկայացոցիչ Վալենտինա Գունինան է՝ 6 միավորով։

Մեր մյուս մասնակիցներից Մարիա Կուրսովան ու Լիլիթ Մկրտչյանն իրենց ակտիվում ունեն 4-ական, Մարիա Գևորգյանը՝ 3․5, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը՝ 3-ական միավոր։