Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.

Թրամփը դիտարկում է Սիրիայում ռուսական օբյեկտների ուղղությամբ հարվածի հնարավորությունը. ԶԼՄ-ներ

2424
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 11:30
Թրամփը դիտարկում է Սիրիայում ռուսական օբյեկտների ուղղությամբ հարվածի հնարավորությունը. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սիրիական տարածքի ուղղությամբ նոր հարվածի մի քանի տարբերակ է դիտարկում, որոնցից մեկի համաձայն՝ թիրախում են ռուսական և իրանական օբյեկտները: Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Պարբերականի աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսն ԱՄՆ նախագահին ռազմական գործողությունների 3 հնարավոր տարբերակ է առաջարկել: Առավել պահպանողական տարբերակը նախատեսում է ոչ մեծ քանակով թիրախների խոցում՝ ուղղված Սիրիայում քիմիական զենքի մշակման դեմ պայքարին:

Իսկ ըստ երկրորդ սցենարի՝ նման օբյեկտների քանակը պետք է մեծացվի:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ ինքը՝ Թրամփը, առաջարկել է դիտարկել Սիրիայի տարածքում ռուսական և իրանական օբյեկտների ուղղությամբ հարվածի հնարավորությունը: