Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.

Բաղրամյան տանող բոլոր ճանապարհները փակ են

88
Երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ., 10:05
Բաղրամյան տանող բոլոր ճանապարհները փակ են

Աբովյան, Կորյուն, Մոսկովյան փողոցները փակ են, փակ են նաև Բաղրամյան տանող բոլոր ճանապարհները:

Մի խումբ ոստիկաններ հսկում են ուսանողների ակցիան:

Տարբեր մետրոպոլիտեներից ակցիայի կազմակերպիչները ահազանգեր են ստանում ցուցարարների կողմից:

Նշենք, որ առավոտյան ցուցարարներն արգելափակել էին երթևեկությունը Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում: Արգելափակվել էր նաև երթևեկությունը Երևանի Կիևյան կամրջի վրա: