Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Երևանում դանակահարվել են ՀՀ ՊՆ 2 սպաներ

439
Կիրակի, 15 ապրիլի, 2018 թ., 18:30
Երևանում դանակահարվել են ՀՀ ՊՆ 2 սպաներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբն՝ Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցից մարմնի տարբեր մասերին ստացած դանակի հետքերով, ինչպես նաև «ոտքերի կոտրվածք ու ոտքերի վնասվածք» ախտորոշմամբ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու: Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ այդ քաղաքացիներն են՝ Դավիդ Մ.-ն և Արթուր Ա.-ն: Ոստիկանները պարզել են, որ վիրավորները դանակահարվել են ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Դավիթ Մ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N կորպուսում, իսկ Արթուր Ա.-ն՝ ՀՀ ՊՆ Վայոց Ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկում: Երկուսն էլ սպաներ են և թիվ համալսարանական հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը:

Ոստիկանությունն ունի նաև օպերատիվ տեղեկություններ, որ ևս 1 հոգի էլ է դանակահարվել, ում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, և կան նաև տեղեկություններ, թե ովքեր են դանակահարողները: Նրանք Մերգելյան թաղամասի բնակիչներ են:

Աղբյուրը`   shamshyan.com