Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Արագածոտնի մարզում 27-ամյա վարորդը ВАЗ 2105-ով բախվել է հսկայական քարերին և 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում

332
Կիրակի, 15 ապրիլի, 2018 թ., 13:40
Արագածոտնի մարզում 27-ամյա վարորդը ВАЗ 2105-ով բախվել է հսկայական քարերին և 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի բնակիչ, 27-ամյա Գարիկ Սադոյանը Մարգարա–Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2115 մակնիշի 35 FG 154 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հսկայական քարերին և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Սադոյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները՝ Սաղմոսավանի գյուղապետ Գևորգ Ավագյանի գլխավորությամբ և հիվանդանոց է տեղափոխել գյուղապետը՝ իր անձնական օգտագործման ավտոմեքենայով: Ճանապարհին արդեն վիրավորը տեղափոխվել է վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում: