Երևան`   +22 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 28-ամյա վարորդը 08-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ. մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. կա վիրավոր

410
Կիրակի, 15 ապրիլի, 2018 թ., 12:25
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 28-ամյա վարորդը 08-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ. մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 05:50-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա Հարություն Ղազարյանը Երևան - Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, իր վարած ВАЗ 2108 մակնիշի 34 PO 011 համարանիշի ավտոմեքենայով՝ դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի բնակիչ 42-ամյա Սայադ Պողոսյանի վարած КамАЗ մակնիշի 050 AD 01 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Ղազարյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր, համաքաղաքացի 28-ամյա Անդրանիկ Փարվանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն, նրա վիճակը ծանր է:

Փրկարարները մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Աղբյուրը հայտնում է նաև, որ վթարից հետո մեկ այլ բեռնատար, որի վարորդը Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ 33-ամյա Հովհաննես Ասատրյանն է, բախվել է КамАЗ-ին: Բեռնատարների վարորդները աշխատում են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարական ընկերությունում: Թալինի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծանր վիճակում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: