Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Կոտայքի մարզում 37-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ. Mercedes-ի վարորդը տեղում մահացել է

288
Շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ., 11:35
Կոտայքի մարզում 37-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ. Mercedes-ի վարորդը տեղում մահացել է

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Մարտիրոսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս իր վարած Mercedes մակնիշի 35 GZ 926 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ՝ 53-ամյա Մարտիկ Ղարիբյանի վարած ЗИЛ մակնիշի 11 ՕԼ 817 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ա. Մարտիրոսյանը տեղում մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: