Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Արարատի մարզում 41–ամյա տղամարդն իրեն նետել է գնացքի տակ. նրա ոտքնաթաթերը կտրվել են

283
Ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ., 19:15
Արարատի մարզում 41–ամյա տղամարդն իրեն նետել է գնացքի տակ. նրա ոտքնաթաթերը կտրվել են

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Արտաշատ ուղեհատվածում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկաթգծի անվտանգության ծառայության աշխատակիցներն առաջինն են օգնության հասել վիրավորին, ու օգնություն ցուցաբերել, ինչից հետո վիրավորն, ում ոտքի թաթերն էին կտրվել, տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն: Ըստ աղբյուրի տվյալների՝ հիվանդանոց տեղափոխվածը 41-ամյա Արտակ Ղազարյանն է, ով ոչ թե վրաերթի է ենթարկվել, այլ ինքնասպանություն գործելու նպատակով իրեն նետել է գնացքի տակ և, գնացքի մեքենավարը չէր կարող ոչինչ անել:

Արարատի մարզում 41–ամյա տղամարդն իրեն նետել է գնացքի տակ. նրա ոտքնաթաթերը կտրվել են
Արարատի մարզում 41–ամյա տղամարդն իրեն նետել է գնացքի տակ. նրա ոտքնաթաթերը կտրվել են
Արարատի մարզում 41–ամյա տղամարդն իրեն նետել է գնացքի տակ. նրա ոտքնաթաթերը կտրվել են
Արարատի մարզում 41–ամյա տղամարդն իրեն նետել է գնացքի տակ. նրա ոտքնաթաթերը կտրվել են
Աղբյուրը`   shamshyan.com