Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Աուտիզմ մոլորակ». ֆիլմի ցուցադրություն՝ «Նարեկացի» արվեստի միությունում

561
Կիրակի, 15 ապրիլի, 2018 թ., 02:05
«Աուտիզմ մոլորակ». ֆիլմի ցուցադրություն՝ «Նարեկացի» արվեստի միությունում

Ապրիլի 25-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Աուտիզմ մոլորակ» ֆիլմի ցուցադրությունը:
Վավերագրական ֆիլմի հիմնական հերոսները մեր կողքին ապրող աուտիզմ ունեցող երեխաներն են, նրանց ընտանիքի անդամներն ու այն մարդիկ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում այդ երեխաների ապագան առավել լուսավոր դարձնելու համար:
2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան միաձայն հայտարարեց ապրիլի 2-ն Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր՝ ընդգծելով աուտիզմ ունեցող երեխաների և մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք վարեն լիարժեք ու բովանդակալից կյանք. ամբողջ ապրիլ ամիսը նվիրված է աուտիզմ ունեցող մարդկանց խնդիրների լուսաբանմանն ու իրազեկմանը, հայտնում է Միությունը: