ԵՊՀ-ում մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել
327
Ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ., 11:50
ԵՊՀ-ում մի խումբ ուսանողներ դասադուլ են սկսել՝ միանալով «Իմ քայլը» արշավին: Համալսարանի գլխավոր շենքի մոտ հավաքված ուսանողները հայտարարեցին, որ միանում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տարվող պայքարին. «Ուսանողներն այս պայքարում մեծ դեր պետք է ունենան: Համալսարանի դասախոսները ևս ցանկություն ունեն միանալու: Տարբեր երկրներում ուսանողներն են սկսում պայքար՝ իշխանությունների անօրինականությունների դեմ: Միացեք, պայքարենք Ս. Սարգսյանի վարչապետության դեմ»,- դիմելով ուսանողներին՝ կոչ արեցին հավաքվածները: Վերջինները տեղեկացրեցին, որ Ժամը 13.00-ին գնալու են «Հյուսիսային» ավտոկայան՝ դիմավորելու Նիկոլ Փաշինյանին ու նրա համախոհներին: |
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
11023.04.2024, 12:48Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
13219.04.2024, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
15018.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
32018.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
211112.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
211512.04.2024, 17:48