Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Բալթիկ ծովում ռուսական ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

1253
Ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ., 11:00
Բալթիկ ծովում ռուսական ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Կալինինգրադի շրջանում Բալթիկ ծովում ռուսական ռազմական Ка-29 ուղղաթիռ է կործանվել, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով բալթյան նավատորմին:

Կործանման հետևանքով անձնակազմի երկու անդամները զոհվել են:

Այդ տեղեկությունը հաստատել են նաև ուժային կառույցները:

Զոհվածներից մեկի մարմինն արդեն հայտնաբերվել է: «Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռն ընկել է ծովը»,- ասել է գործակալության զրուցակիցը: