Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Չինաստանում երեխան լույս աշխարհ է եկել իր ծնողների մահից 4 տարի անց

1705
Ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ., 02:05
Չինաստանում երեխան լույս աշխարհ է եկել իր ծնողների մահից 4 տարի անց

Չինաստանում 4 տարի առաջ ավտովթարի զոհ դարձած ամուսինները որդի են ունեցել արտամարմնային բեղմնավերման շնորհիվ: Երեխան ծնվել է Լաոսում՝ փոխնակ մորից, հայտնում է The Beijing News-ը: Ըստ աղբյուրի՝ դեռ 2013 թվականին, նախքան ավտովթարն, ամուսինները սառեցրել են մի քանի էմբրիոններ՝ հույս ունենալով, որ մի օր կկարողանան այդկերպ երեխա ունենալ: Վթարից հետո կնոջ և տղամարդու ծնողները փորձել են նախ դատարանի մջոցով հասնել էմբրիոնին կյանք տալու իրավունքին, ապա գտել են կլինիկա, որտեղ դա հնարավոր կլինի իրագործել:

Վթարից 3 տարի անց ծնողներն իրենց մեքենայով էմբրիոնները հասցրել են Լաոս, որտեղ արտամարմնաին բեղնավորումն օրինական է, իսկ 1 տարի անց ծնվել է Տյանտյանը: Նրան կխնամեն 2 կողմերի տատիկ-պապիկները:

Աղբյուրը`   life.ru