«Որքանո՞վ է բարոյական և մարդկային, պետական մի գերատեսչության տոնին 110 հազար դոլար ծախսելը». Պետրոս Ղազարյան
Քանի որ ես հավատում եմ, որ Կարեն Կարապետյանն իրոք ցանկանում է մեր երկրում դրական փոփոխություններ անել, մի քանի հարց ունեմ նրան. 1. Երբ դուք հայտարարում եք պետական ծախսերը օպտիմալացնելու, կրճատելու, ապարատի էֆեկտիվությունը բարձրացնելու մասին, իսկ պետական մի գերատեսչություն 110 հազար դոլար է ցանկանում ծախսել իր 20-ամյակի համար, նշանակում է մենք ձեզ սխալ ենք հասկացել, թե՞ ձեր խոսքն այդ գերատեսչության համար ոչինչ չարժե։ 2. Երբ երկրում այսչափ աղքատություն ու գործազրկություն կա, երբ թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանում բյուջեն աղքատ լինելու պատճառով, որքա՞ն է բարոյական և մարդկային պետական մի գերատեսչության տոնին 110 հազար դոլար ծախսելը։ 3. Այն երկրներում, որտեղ ռեալ պայքար կա կոռուպցիայի դեմ, ըստ ձեզ, ի՞նչ են անում, երբ իմանում են, որ մի պետական գերատեսչություն 110 հազար դոլարի ծախսը տվել է մի կազմակերպության, որը գրանցվել է 2 ամիս առաջ, չունի կենսագրություն և փորձ, չունի նույնիսկ էլեկտրոնային հասցե և կայք։ Աղբյուրը` Պետրոս Ղազարյան «Ֆեյսբուք» |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48