Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Երևանում նոր արագաչափ կգործարկվի

364
Չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ., 19:05
Երևանում նոր արագաչափ կգործարկվի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2018 թվականի ապրիլի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: