Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված նկարիչ Հրանտ Թադևոսյանի 80-ամյակին

2467
Կիրակի, 15 ապրիլի, 2018 թ., 13:35
Հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված նկարիչ Հրանտ Թադևոսյանի 80-ամյակին

Հայաստանի Ազգային պատկերասրահում ապրիլի 20-30-ը տեղի կունենան ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:

Հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված Հրանտ Թադևոսյանի 80-ամյակին
Հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված Հրանտ Թադևոսյանի 80-ամյակին

Հրանտ Հովհաննեսի Թադևոսյանը (Թաթոս) ծնվել է 1938 թ. ապրիլի 20-ին, Արթիկի Արևշատ գյուղում: 1961-1965 թթ. սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետում։ Նրա աշխատանքներից են ՝«Մուտք» -1967թ., «Կարմիր մոլորակ» -1990թ., «Երազանք»- 1994թ., «Խաղաղ օր»- 1995թ., «Երիտասարդություն» -1995թ., «Գարուն» -1997թ., «Մտորում»-1998թ., «Մերկություն»- 2000թ., «Նոկտյուրն»-2002թ., «Հորինվածք» -2003թ. և այլ կտավներ, որոնք ցուցադրվել են անհատական ցուցահանդեսներում ՝ Երևանում, Վանաձորում, Մոսկվայում:

Հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված Հրանտ Թադևոսյանի 80-ամյակին
Հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված Հրանտ Թադևոսյանի 80-ամյակին
Հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված Հրանտ Թադևոսյանի 80-ամյակին
Հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված Հրանտ Թադևոսյանի 80-ամյակին

Հրանտ Թադևոսյանի համոզմամբ ՝ «Կտավը պետք է ծնվի ինքնին», «Ձեռքը պետք է աշխատի ինքն իրեն», «Ամեն ինչ պետք է ենթարկվի ներքին մղումին»: Նկարիչը խոստովանել է՝ «Ես նկարելիս աշխատում եմ ինքս ինձ չխանգարել»:

Հ. Թադևոսյանը 2008թ-ին արժանացել է ՀՀ վաստակավոր նկարչի, իսկ 2014-ին՝ ՀՀ ժողովրդական նկարչի կոչման: