Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հարցման մասնակիցների 40%-ի կարծիքով Նարեկացու՝ Վատիկանում տեղադրված արձանն արվեստի հիասքանչ գործ է

299
Չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ., 20:05
Հարցման մասնակիցների 40%-ի կարծիքով Նարեկացու՝ Վատիկանում տեղադրված արձանն արվեստի հիասքանչ գործ է

Մոտ մեկ շաբաթ առաջ Վատիկանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը: Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը:

Արձանը քննարկումների թեմա էր դարձել մամուլում ու համացանցում: MAMUL.am-ը հարցում էր անցկացրել, պարզելու՝ ինչ կարծիք ունեն քաղաքացիները Նարեկացու՝ Վատիկանում տեղադրված արձանի վերաբերյալ:

Հարցման մասնակիցների 40%-ը գտնում է, որ այն արվեստի հիասքանչ գործ է, 36%-ի կարծիքով՝ արձանն անհաջող է ստացվել: 24%-ը նշել է, որ քանդակագործությունից ոչինչ չի հասկանում: